Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Դաշտ, որտեղ պարզ երևում է մեր երկրի գրեթե ողջ բացասականը (շարունակելի)

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Դաշտ, որտեղ պարզ երևում է մեր երկրի գրեթե ողջ բացասականը (շարունակելի)
28.04.2013 | 17:22

Միայն մամուլով դեմոկրատիա եք կառուցում, հա՞, բա մնացած հարթությունները: Մամուլի հարաբերական ազատությունից բացի Հայաստանում այլ դեմոկրատական արժեքներ չկա՞ն: «Այսօր մենք ունենք այն, ինչ ունենք, այսինք, ոչին չունենք». անգլիական այս աֆորիզմը շատ տեղին է, երբ սկսում ենք խոսել քաղաքացու ապահովության մասին լայն շրջանակների սպեկտրում: Օրինակ, եթե լինի հարցում` դուք ձեզ ապահովվա՞ծ եք զգում դատաիրավական, սոցիալական, աշխատանքային, գենդերային, մշակույթային և այլ հարթության մեջ, հարցվողների մեծ մասի պատասխանը կարելի է կռահել՝ իհարկե ո՛չ: Նախ սկսենք նրանից, որ մենք մենթալիտետային Հայաստանում ինչքան էլ որ ցույց չտանք, շատ հեռու ենք դեմոկրատական արժեքներից (միայն մամուլի հարաբերական ազատությամբ դեմոկրատիա չեն կառուցում):

Արհմիությունները երկրի հայելի են: «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ի բացման օրվանից ես հասկացա, որ մտել եմ դաշտ, որտեղ պարզ երևում է մեր երկրի գրեթե ողջ բացասականը: Անմիջապես հարց է ծագում`այսի՞նքն: Այսինքն, հենց այստեղ է երևում, որ.
• Հայաստանում աշխատատեղերը, չնայած կառավարության հակառակ հավաստումներին, այնքան քիչ են, որ մարդիկ իրենց աշխատատեղերը պահպանելու համար պատրաստ են գնալ ցանկացած քայլի, միայն, թե չզայրացնեն իրենց գործատուին:
• Հայաստանում նույնիսկ այդքան քիչ աշխատատեղերի պարագայում գործատուի կողմից ՊԵԿ ներկայացվում են այնպիսի փաստաթղթեր, որոնցում իրական աշխատողների թիվը խիստ տարբերվում է ներկայացվածից (այսինքն, սևով աշխատողների թիվն ավելի շատ է, քան սպիտակով), որի արդյունքում ՀՀ բյուջե է մտնում շատ ավելի քիչ գումար, քան պետք է մտներ: Հենց այստեղ է երևում, որ եթե ձեռնարկություններում առկա լինեին իրական, մարտունակ արհմիություններ, գործատուն չէր համարձակվի նման քայլի գնալ, չէ՞ որ, եթե աշխատավորը ձեռնարկությունում պայմանագրային հիմունքներով չի աշխատում, նա ի սկզբանե տուժված է (միայն այն, որ նա այդ տարիների համար կենսաթոշակ չի ստանալու արդեն հերիք է, էլ չեմ խոսում այն մասին, որ եթե նա գրանցված չէ, ապա խոսել նրա իրավունքների մասին անիմաստ է դառնում, այսինքն, խոսել այն մարդու իրավունքների մասին, ով փաստաթղթերում գոյություն չունի՞):
• Հայաստանում ՀՆԱ-ի առյուծի բաժին կազմող ձեռնարկություններում բացակայում են արհմիությունները, և արհմիություն բառը հնչեցնելն արդեն «հաբռգելու» ապացույց է դիտվում:

Դիտվել է՝ 2500

Մեկնաբանություններ